ՄԵՆՔ


Տերն այդպես էլ չկամեցավ
սովորական քարի դեր տալ
ո՛չ ինձ, ո՛չ քեզ
իր ստեղծած այս հոյակերտ կառույցի մեջ...

Մենք երկուսով,
երկու տարբե՛ր քարե սյուներ,
գլուխներով իրար կցված,
գլուխներով իրար հենված կամար էինք...

...Կյանքն ու լույսը
անցնում էին
մեր արանքո՛վ:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն