Posts

Showing posts from September 2, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«ՔԱՄԻՆԵՐԻՑ ԱՅՆԿՈՂՄ» ԳՐՔԻՑ ԹԻԹԵՌԸ  Իմ պատուհանի ճոճվող արանքից սենյակս մտավ մի հոգնած թիթեռ... Նա իր թռիչքով անհանդարտ ու խենթ, ինձ զգալ տվեց, որ գիշեր է դեռ, բայց որ սենյակում, իմ մո՜ւթ սենյակում դեռ լույս է վառվում... Նրա թղթաձայն թռիչքից հոգնած՝ վեր թռա տեղից ես անասնացած և իմ ափերի թափով ահագին Վերջ տվի նրա վերջի՛ն թռիչքին... ...Ես այդ օրվանից՝ երազ չեմ տեսնում: 1999 թ.