Պարզապես մտածում եմ...
Զզվելի բան... Զզվելի բան է պոետ լինելը: Առավել ևս կին պոետ լինելը: Առավել ևս հայ կին պոետ լինելը: Ուրեմն զզվելի է ընդհանրապես գիտակցելը, որ ծուղակում ես: Ծուղակի մեջից հայացքդ բարձրացնում ես դեպի կապույտ երկինքը, ու կապույտ երկնքում սկսում ես քեզ որոնել: Չես գտնում: Ո՞ւր ես: Ախր էդքան սիրել ես կապույտ երկինքը: Բա ինչո՞ւ այնտեղ չես: Զարմանալի է: Ոչ ոք չի արգելել քո կեցությունը այնտեղ: Ո՛չ ոք չի նստել քո տեղը: Այնտեղ, որտեղ դու պիտի լինեիր, դատարկություն է: Իսկ ծուղակում, մարմինդ ու հոգիդ կծկվում են, տեղդ նեղ է, շունչդ չի հերիքում: Ճաշը եռում է կրակի վրա, իսկ դու մոռանում ես տակն անջատել ու եռման հավի արգանակը թափվում է գազօճախին: Էլի ինչ որ թերություն ես հայտնաբերում քո մեջ: Չստացվեց: Մեղավոր ես: Ախր կինը պիտի զգա արգանակի ջերմաստիճանը, ինչպես ամուսնու ջերմաստիճանը, ինչպես ազգի ջերմաստիճանը, ինչպես երեխու ջերմաստիճանը...Ու պիտի հասնի եռացողի տակն անջատել ճիշտ ժամանակին...Այլապես անկատար լինելու տխուր իրականությունը կտարածվի կապույտ երկնքում, ու երկնքից վառված արգանակի ...