Posts

Showing posts from January 26, 2015
ՔՐՔՐՎԱԾ ՎԵՐՄԱԿ Աստծո մասին ինձ պատմեցին, երբ դեռ մի քանի տարեկան էի: նա դանդաղ սկսեց ուրվագծվել իմ մեջ, հետո ստացավ մարմին, դեմք, ձեռքեր, հայացք ու ճակատ... Ճակատ, որը երբեք չէր քրտնում ինչպես իմը... Ճակատ, որն իր ետևում էր պահում սպիտակ ու մաքրամաքուր մի իմաստություն: Ես նրան միանգամից սիրեցի, հավատալով ոչ թե նրան, այլ նրա մասին ինձ պատմողներին, ովքեր բարի ու գթասիրտ էին այնքան և ովքեր իմ մերկությունն էին ծածկում գիշերները, երբ ես քնի մեջ իմ մահճակալից ավելի լայն տարածություններ էի ման գալիս: Գիշերները Աստված այդ վերմակն էր դառնում ինձ համար և այդ վերմակ-Աստծո տակ ես ինձ այնքան ապահով էի զգում, այնքան ջերմ ու փափուկ էր իր ծանրությունն ինձ վրա, որ երբ բացվում էր լույսը, հավերժ այդ վերմակի տակ մնալու ցանկությամբ էի լցվում: Մի քանի տարի անց, երբ ինձ արդեն սկսեցին «մեծ» անվանել, լուրերի ցուցադրված կադրերում ես տեսա տասնյակ հազարավոր երեխաների, ովքեր ձմռան ցրտին անօթևան, անհաց ու անջուր, իրենց արյան գույնը հողին տված, թանաքի պես կապույտ, իրենց բան չտեսած ու շատ բա