Posts

Showing posts from November 27, 2011

Պարզապես մտածում եմ...

Դատարկ օղակ... Բոլորը սև էին հագել: Ասում են, հարազատները առնվազն մեկ տարի պետք է սև շորերով փաթաթվեն: Բարեկամները գոնե քառասուն օր: Ընկերներն ու հարևանները մեկ շաբաթ. Իսկ հեռավոր ծանոթները թաղման օրն ու հոգեհանգստին, մի խոսքով, այնտեղ՝ որտեղ մարդի՛կ կան, և որտեղ աչքերն ու լեզուները նույն պորտով են միացած իրար: Բամբասանքից վախենում են բոլորը: Անկեղծորեն, սև հագնել չեն սիրում, մանավանդ երբ դա այն սևն է, որ ամեն վայրկյան մահ է հիշեցնում...Սակայն հագնում են ու կողքիններին էլ ոտքից՝ գլուխ զննում: Հերթով գալիս, ձեռնվում էին, շրջանաձև սև օղակի մեջ առած մեռելի սպիտակ դեմքն ու շպարված վարդագույն այտերը: Այս պահին մեռելը ամենագեղեցիկն է թվում: Այս պահին, հերթի մեջ կանգնածները նմանվում են ապագա մեռելների: Կյանքը դրսում շատ ավելի լուսավոր է թվում, քան ընդհանրապես թվացել է: Ծաղկեպսակներից ծաղկի հոտ չի գալիս: Գույնզգույն գլխիկները նմանվում են նույն մեռած ու շպարված մեռելին, որի կողքով անցնելիս շունչդ հավաքում ես, որ մինչև այդ ճնշող մի քանի մետրից հեռանալդ օդը քեզ հերիքի: Ծաղիկները ամենազզվելին