Posts

Showing posts from August 5, 2011

Պարզապես մտածում եմ...

 «Իսկական» հարստություն... Հազվադեպ ենք ունեցել հայ մեծահարուստներ, ովքեր հայ մտավորական են հովանավորել...Հայ մտավորականի մտքի ու հոգու արտադրանքը երբեք չի համարվել «իսկական» հարստություն, թեպետ ազգային հարստությունների մասին խոսելիս, առաջինը հայ մտավորականի անուններն ենք հնչեցրել ...Մեր մեծահարուստ հայերից շատ շատերի տներում դրված կահույքի արժեքը կարող է մի քանի տասնյակ հազարների արժողություն ունենալ, բայց երբ հերթը գալիս է արվեստին ու արվեստագետին, սկսվում է էժանագին սակարկությունը... Մի շիշ ֆրանսիական գինու համար, կամ հնեցված կոնյակի մի շշի դիմաց աննկարագրելի հաստության թղթադրամներ են դրվում...Հերթը գալիս է մի համերգի կազմակերպման, կամ մի գրքի տպագրության, ու տեսնում ենք մեր գավառական մտքի «թռիչքը», երբ մուրացիկի կարգավիճակում հայտնված արվեստագետին ոչ միայն մերժում են, այլև բացատրում ու սովորեցնում, որ իր «ապրանքը» այդքան չարժի և որ տնտեսական ճգնաժամի մեջ է մեր երկրագունդը: Վերջակետ: Թե Ինչպիսի ՞ ն կլինենք սրանից հարյուր կամ հազար տարի անց , պարզ ու հստակ է...Կլինենք մտքով՝ նու