Posts

Showing posts from October 29, 2011

Short Story/ Պատմվածք

Փայտե լաքած խաչով տուփը ...և թթխմորով պատրաստված մի ամբողջ տաք հաց, խելացի ու հաճախ ժպտացող զուսպ ու զգայուն մի հայացք իջեցվեց հողի տակ: Դագաղում տեղավորելն անհնար եղավ:  Անցքերից՝ օդի պես աներևույթ ծիծաղներ դուրս թռան, արաբական լոշիկի մեջ փաթաթված աղի պանրով թարմ վարունգ, մի սիրերգ՝ դաշնամուրի նվագակցությամբ, մի քանի ձմեռային ոչ այնքան թանկ, սակայն փափլիկ ու տաք գիշերանոց, պատշգամբում, սավանի վրա, արևի տակ փռված աղի ու թաց պիստակ, էլի՛ ծիծաղ ու զգայուն և զուսպ չամիչ հայացք, կաշվե դրամապանակում խնամքով զետեղված, քրտինքով աշխատած թղթադրամներ, երիտասարդ տարիների աղքատության աղի հիշողություն, սև ու սպիտակ ընտանեկան լուսանկարներ, ոսկե ապարանջան ի՛ր հոտով, իմ  թևին փոխանցված, հաստատուն քայլող կոշիկների հստակ կտկտոց, տակը փոքր- ինչ վառած ընկույզով քաղցրաբլիթներ թաթախված ճերմակ ու թանձր շաքարահյութի մեջ, դարչնի ու մեխակի ձմեռային տաք բուրմունք, թանկ խնձորից՝ էժան գնով ճարված լիքը տոպրակներ, կին հիվանդների արաբական գույնզյույն ու աղքատ հերթ, սպիտակ բժշկական խալաթով ծածկված կոկիկ ու կանացի