Posts

Showing posts from June 21, 2015

ԾԱՆՐ ՄԱՐԴԸ

Դուռը բացվեց ու վերջապես նա մտավ ներս, որտեղ ոչ ոք չէր սպասում իրեն:  Բարձրացավ կշեռքին, հետո էլի իջավ, մի քանի անգամ ոտքի ծայրով թփթփացրեց կշեռքի մակերեսը, ուղղեց սլաքը որն ընդամենը աննշան շեղվել էր զրոյից ու վերստին որոշեց կանգնել կշեռքի վրա: Ուշքը սլաքին, բարձրացավ ու երկու ոտնաթաթերը հնարավորինս թեթև դրեց կշեռքի մակերեսին և ուշադիր զննեց սլաքի տակ թաքնված թիվը: Իր ծանրության մասին լուրը տարածվել էր քաղաքի բոլոր թերթերում, գովազդային վահանակներին իր պատկերն էր՝ «Ծանր Մարդ» անհասկանալի վերնագրով, հեռուստատեսությամբ՝ հումորային կամ այլ հաղորդումներում կապկում էին իրեն, քայլում ու ծիծաղում էին իր նման, անգամ մրցանակներ էին բաժանում բոլոր նրանց, ովքեր ամենալավը կնմանակեն իրեն...Իսկ ինք այդ ամենից ոչինչ չէր հասկանում...Շարունակում էր սահմանափակել իր ուտելիքի չափը, ճաշամանում լցնում էր շատ ավելի քիչ, քան ցանկանում էր ուտել, գնումներ անելիս իր շատ սիրած քաղցրավենիքը չէր գնում, պիստակ ու նուշ չէր ուտում, ու ամբողջ օրը գոհանում էր սովորական կանաչեղեն ուտելով, մի բան, որն արդեն լաց լի

ՄԵԿ ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅՈՒՆ...

http://www.aravot.am/2015/05/27/575917/ Մեկ րոպե լռություն Մեկ րոպե լռություն Պատահում է չէ՞, որ ուղեղդ սկսում է քո դեմ գործել, սկսում ես տագնապել ուղեղիդ աշխատանքի արագությունից, գիտակցությունդ չի հասցնում գիտակցել, իսկ ենթագիտակցությունդ կուչ եկած մի անկյունում «փրկությո՜ւն» է գոռում` չգիտես ո՛ւմ հրավիրելով որպես ՓՐԿԻՉ… Պատահում է… Իսկ վերջին տարիներին այդ տհաճ զգացողությունից ձերբազատվել գրեթե անհնար է լինում ու հասկանում եմ, որ պատճառը մարդկության… ականջն է: Այո՛, ականջը ու այն անսահման աղմուկը, որը սրսկում են ամեն օր մեր ականջները խլացնելու աստիճան… Ընթերցողներից ոմանց թերևս անհասկանալի կթվան այս տողերը, մինչև գտնեմ գրելու ձևը և ուղեղիս բաց բերանը փակեմ երկաթե կափարիչով ու վերջապես միայն սիրտս թողնեմ որպես ապրող օրգան… Արվե~ստ… Արի հարցս ուղղեմ հենց քե՛զ… Ե՞րբ սկսվեց քո անկումը… Որտեղի՞ց սկսեցիր գլորվել ցած ու որտե՞ղ է սահմանված ամենացածր այն կետը, որտեղ մարդկությունը վերջնականապես կհանձնվի ընդհատակյա ուժերին, որոնք փոխում են անվանդ իմաստը, դատարկում են քեզ քո