Posts

Showing posts from July 15, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից   Աստծո դիմակի տակ Խորհուրդն է երկյուղի, Մկրտումը միջակության, Նահանջը զորավարների Ու զոհասեղանին բարձրացող գառների աճը... Աստծո դիմակի տակ Արծիվների մորթ է, Գլխատում սիրո Եվ մտրակո՛ւմ խնձորենու... ...Իսկ ես՝ Աստվածավախս, Բանաստեղծ եմ Եվ կառափնարանս եմ հրդեհում հիմա Աստծո դիմակը պատռելուց առաջ: Երեվան - 2010 թ.