Posts

Showing posts from October 17, 2012

Ես պարզապես մարդ եմ

Ես պարզապես մարդ եմ Ախր հասկացի՛ր, ես այնքան խնդիրներ ունեմ, որ ինձ հետ ընկերություն անելը պատուհաս կդառնա քո գլխին...Չեմ ուզում ընկերներ, որովհետև սիրում եմ նրանց: Հեռվից ինձ սիրելն ավելի հետաքրքիր է...Հենց մոտենաս, կսկսեմ ամաչել ու տխրել, որովհետև մի նոր խնդիր կարող է բարդվել քո ուսերին...Ու գիտե՞ս...Չեմ հավատում այդ հայտնի ստին, որ իբր ընկերը ցավն ու հոգսը կիսելու համար է...Աշխարհում ո՛չ մի ընկեր ընկերոջ ցավը կիսելու համար չէ...Աշխարհում ո՛չ մի ընկեր չի սիրում կրակն ընկնել...ընկերները լավն են, երբ հեռու են ու շատ բան չգիտեն քո մասին...Չգիտեն, որ դու գիշերները դողում ես ցրտից, չգիտեն, որ վախենում ես շներից, առնետից ու քեզ հետևող ստվերից, չգիտեն, որ ձեռքերդ թացանում են երբ չես ուզում բարևել մեկին, չգիտեն, որ դու շպարով ծածկում ես քո անքնությունը, չգիտեն, որ երբեմն չես պատասխանում իրենց զանգերին, որովհետև պարզապես այդ պահին չես ուզում դուրս գալ քո լռությունից...չգիտեն... ու եթե իմանան, կսկսեն հեռանալ, ինչպես բարձր ալիքից հեռանում են նավակները, հեռանում են, որ չվնասվեն, որ հան