Posts

Showing posts from December 4, 2011

Պարզապես մտածում եմ...

Ինչո՞վ լցնեմ քեզ... Բայց ես պարտավոր չեմ քեզ հասկանալ...Դեմքդ տարօրինակ մի մակերես է, որտեղ անդունդներն ավելի շատ են, քան գագաթները...Նայում եմ անդունդներից մեկին, հետո մյուսին, ու  մեջս ցանկություն է առաջանում ապտակել քեզ...Շատ անիմաստ անդունդներ են...Ոչինչ չեն պարունակում դատարկից բացի...Ինչո՞վ լցնեմ քեզ...Ախր մինչև քեզ լցնելու չափ հարստություն հավաքեմ, կյանքիս մեծ մասն անցնելու է հավաքելով...Հավաքարար հո չեմ...Հավաքել չեմ ուզում...Իսկ դու մակերեսիդ վրա մի լայն ու հիմար ժպիտ ես կպցրել ու հետևում ես ինձ...Ինչո՞ւ ես հետևում ինձ...Կարևո՞ր եմ...Ուրեմն թող ապրեմ...Մի հետևիր քայլերիս...Առանց այդ էլ քայլել սկսած առաջին իսկ օրից ով ասես հետևում է ինձ... Երեկ գիշեր քնել էի փորձում...Ինչպես միշտ անհանգիստ էի...Հենց հորիզոնական դիրք եմ ընդունում, մահվան մասին եմ մտածում...Ու քունս սկսում է ցատկռտել կոպերիս տակ, դուրս թռչել թարթիչներիս արանքից, թփռտալ, դողալ...Մի խոսքով, նրան աչքերիս տակ պահելն անհնար է լինում...Արձակում եմ, որ գնա ու գա միայն այն ժամանակ, երբ ինձանից ուժեղ է...Հա...Չմոռանամ