Posts

Showing posts from November 28, 2011

Պարզապես մտածում եմ...

Անսովորն էլ սովորական է... Ամենաշատը ինքս եմ համակերպվում ինձ հետ...Իբր ի՜նչ գյուտ արեցի... Բայց այդ միտքը եթե ժամանակին տխրեցնում էր ինձ, այսօր արդեն ինքնավստահություն է ներշնշում...Համարենք, որ սա գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր մի քիչ ավելի շատ են մտածում՝ քան ուրիշները, մի քիչ ավելի խորն են մտածում՝ քան ուրիշները, մի քիչ ավելի վախկոտ են քան ուրիշները ու մի քիչ ավելի անվախ են քան ուրիշները...Մի խոսքով մարդկանց համար, ովքեր մի քիչ տարբեր են քան ուրիշները... Տարիներ շարունակ երազում էի մենակ ապրել: Չէի համակերպվում ո՛չ մեկի հետ: Երբեմն երբ խոսում էի, ինձ ծակ փիլիսոփա էին անվանում...Այդ ժամանակ ես 7 տարեկան էի երևի...Ու այդ արտահայտությունն ուղղված իմ հասցեին ինձ մինչև սրտիս խորքը վիրավորում էր...Երբեմն նույնիկ լաց էի լինում...Ինքս ինձ կրկնում էի իմ բարձրաձայնած միտքը ու միևնույն է, համոզված էի մնում, որ իմ մտքերը լավն են ու իմ փիլիսոփայությունը ծակ չէ... Խոսել էի ուզում, այդ օրերին սակայն ծնողներս բաժանման եզրին էին...Հետո եզրից այնկողմ անցան ու իսկապես բաժանվեցին...Քրոջս հետ շա