Posts

Showing posts from June 6, 2014

«ԹԻՔ-ԹԱՔԸ»

«Ժամանակը փո՜ղ է» գոռաց ամերիկացի զբոսաշրջիկը իմաստունի հեգնանքով, ու երկրորդ անգամ ուսերը թափ տալով հեռացավ քաղաքի կենտրոնում տեղադրված հսկա ժամացույցի սև, մետաղյա թվերն սպիտակ ներկով ներկող կարճահասակ տղամարդուց, ով այդ քաղաքի բնակիչներին հայտնի էր «Թիք - թաք» մականունով: «Թիք- թաք» ին ոչ ոք իրավունք չուներ բան սովորեցնել...Նա գիտեր ամեն բան...Գիտեր աշխարհի հնագույն պատմությունը, գիտեր թե երբ և որտեղ   են թաղված հին աշխարհի անհետացած բոլոր կենդանիները, գիտեր բադերի ստամոքսի չափը, մարդկանց ուղեղից՝ դեպի սիրտ գնացող մտքերի արագությունը, գիտեր թագավորների մենության մասին և գիտեր, որ երբեք չի գալու վերջը: Նա ծնված օրվանից չեր քնել...Անիմաստ էր համարում մթությունն օգտագործել քնելու համար և նախընտրում էր արթուն մնալ, հավասարեցնելով գիշերն ու ցերեկը, առավոտն ու երեկոն...  Թիք-թաքին մի օր մոտեցավ մի աղջնակ ու գլխահակ, հազիվ լսվող ձայնով, շշնջաց՝   - Ինձ ժամանակ է հարկավոր ...   - Անիմաստ է: Չես համոզի: Ժամանակ չկա - խիստ պատասխանեց Թիք- թաքը: - Բայց ես առանց ժամանակի՝