Posts

Showing posts from July 23, 2011

Article / Հոդված

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 17-09-2005 ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ՍԿՍԵԼՆ Է... ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Թե քանի՞ հազար անգամ զրոյից, նույնիսկ զրոյից պակաս ինչ-որ կետից սկսել ենք շարունակել... այդ մասին ավելի ստույգ կարող են ասել պատմաբանները...իսկ ես պատմաբան չեմ. ես պարզապես այդ զրոյական ժամանակահատվածներից մեկում ապրող մարդ եմ, որն ինչպես բոլորը, շարունակում է շարունակվել... Հիմա ոմանք կասեն, ինչու՞ զրո...չէ՞ որ մեր պատմության ընթացքի մեջ զրոներ չկան...զրոն, դա որեւէ պետության, թագավորության, կայսրության կամ թեկուզ ցեղախմբի վերջնական անկումն է: Իսկ մենք վերջնական անկումներ չենք ունեցել. չենք ջնջվել վերջնականապես, չենք ջարդվել մինչեւ վերջին հայը եւ երբեք չենք ներկայացել օտարին այլ անունով,կամ ընդհանրապես անանուն մի մարդկային խմբի վիճակում չենք հայտնվել, / հակառակ այն փաստի, որ միշտ չէ, որ անուն ունենալը մեծ նշանակություն է տալիս այդ անունը կրողին/ Համենայնդեպս մենք մեր անունը սիրել ենք միշտ, աշխարհի տարբեր անկյուններում, կամ գիտակցորեն բարձրաձայնել ենք որ հայ ենք, / երբ հարցրել են այդ մասին չճա

Article / Հոդված

Image
[0] «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 10-12-2005 Հրապարակախոսություն         ՀԱՆԵՑԵ՜Ք ՁԵՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Վերջին տարիներին Հայաստանում ստեղծված քաղաքական-տնտեսական-ընկերային այս խառնարանը, բազմաթիվ տեղաբնակների դրեց անհասկանալի կացության մեջ, բայց ամենաբարդ ու թնջուկային վիճակում հայտնվեցին արվեստագետ-ստեղծագործողները, մշակույթի եւ գիտության մարդիկ: Եթե փորձենք հստակեցնել մարդկանց գործունեության շրջանակները ըստ իրենց բուն մասնագիտությունների, կհայտնվենք մի քաոսում, որտեղ դժվար կլինի կողմնորոշվել, թե այս կամ այն քաղաքացին ո՞վ է, ի՞նչ առաքելություն ունի եւ ըստ իր բուն մասնագիտության ինչքանով կարող է արդյունավետ աշխատել իր եւ իր երկրի զարգացման համար: Շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր ենթադրենք, ճարտարապետ են բուն մասնագիտությամբ, բայց հայտնվել են, օրինակ, երթուղային մի տաքսու ղեկի ետեւում ու առավոտից գիշեր Երեւանի մի ծայրից մյուսը ուղեւորներ են տանում-բերում, մեկ- մեկ էլ քթի տակից դժգոհ ու անօգնական մրթմրթալով, թեՙ այս ի՛նչ ճարտարապետական սխալ մոտեցմամբ են քաղաքի կ

Reviews/ Գրախոսություն

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 16-07-2003 ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Եվ, որովհետեւ նրանց ջղերն ավելի զգայուն են, մտքի կառուցվածքն էլ սովորականից տարբեր, իրենց տրված բառը (ինֆորմացիան) գեղարվեստական պատկերի է վերածվում։ Պատկերի, որի կեղեւի տակ տրոփում է հավերժի անհանգստությունը եւ անորոշությունը մարդկային տկար գոյության։ Այնկողմնային ձայների մշուշոտ արձագանքների քողարկված տագնապ կա Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունների նոր ժողովածուում, որտեղ ջահելության տարերքը խառնված է մտքի ու զգացմունքի տարափին, չասենք, թե հանգրվանային ափեր է փնտրում, բայց ելքերՙ այո։ Կարծես կրկին անցնում է մի անցած ճանապարհՙ հիշողության շատ աղոտ անդրադարձներով։ Քայլում եմ սանձված մի ձիու նման, /ու կառապանն իմ... ունայնությունն է. /Ճապկըտում եմ ես այն ծանրակշիռ /օրենքների տակ /Որոնք քայլերն իմ մամլում են հողինՙ /Անհասկանալի ու ճալ դարձնելով /Իմ հազար անգամ երազած ուղին։ Բանաստեղծելու շնորհը տրված է Նուշիկ Միքայելյանին, ինքը բանաստեղծության մեջ իմաստավորում, քննում է աշխարհի իր ապրա