Posts

Showing posts from April 15, 2012

ՍԻԿԻՄՈՆ

ՍԻԿԻՄՈՆ Նա վարժ ցատկեց, նստեց ծառի ճյուղի վրա և երբ հայացքը բարձրացրեց, որպեսզի վերջապես հանգի՜ստ նայի երկնքին,  ճյուղը կոտրվեց ու նա ճյուղի հետ միասին ընկավ անձրևոտ հողին: Եկեք գոնե մի անուն տանք մեր հերոսին: Ասենք` Սիկիմոն...Որևե նշանակություն չունի: Մի խոսքով...Սիկիմոնը անշարժ պառկած մնաց հենց այն դիրքով, ինչպես քիչ առաջ ընկել էր: Ոտքի կանգնելու ոչ մի ճիգ չթափեց: Նույնիսկ հողի խոնավությունը նրան չստիպեց  շորերի մասին մտածել: Իհարկե դա դեռ չէր նշանակում, որ մարմինը չէր ցավել: Ցավում էր:  Մարմնի ցավն այս պահին ծեծված ու ստորացված հոգու ցավի էր նման, իսկ հողի թացությունը տհաճություն էր պատճառում, բայց նա անշարժ, համառորեն փորձում էր համակերպվել իր նոր դիրքի հետ: Մի գուցե ա՛յս էր իրեն սահմանված հարմարագույն տեղը...Արդեն քանի՜ դար է որոնում ու չէր գտնում...Չէր գտնում այն տեղը, որտեղից վերջապես հանգիստ կկարողանար նայել երկնքին: Միշտ ինչ որ բան խանգարել էր: Չէր ստացվել: Նա Նույնիսկ մի անգամ փորձել էր հողը փորել ու տեղավորվել փորած փոսում: Երկար չէր դիմացել: Շունչը կտրվել էր ու Սիկիմոնը հ