Posts

Showing posts from June 11, 2012

Միակ երազի արձագանքները...

Միակ երազի արձագանքները... Նորից ես եմ՝ բազմատաղանդ անշնորհք գյուղացի քաղաքացիս, հիմար ուշիմս, ապուշ խելացիս, նվիրվող եսակենտրոնս ու դժգոհ շնորհակալս...Դե ես էլ եմ մարդ ու ի՛նձ էլ կարելի է հասկանալ երբեմն, թեպետ ինձ հասկանալու համար նախ ինձ նշմարել է պետք, հետո, ինձ հետ գոնե մեկ անգամ ճանապարհորդել, ինչպես ասում են ընկերության ջերմաչափն օդում թափահարողները...Իսկ ինձ հետ, դեռ ոչ ոք ճանապարհ չի ընկել, որովհետև Ճանապարհ ընկնելիս, բնականաբար բոլորն էլ ցանկանում են ընկերակցել մեկին, որի ընթացքն ունի հստակ ուղղություն...իսկ ես...ես ինքս էլ չգիտեմ թե ուր եմ գնում...Ես պարզապես մնում եմ...մնում եմ ինչպես խաղի ավարտին հարվածով դարպասում հայտնված գնդակը... Մի ժամանակ... Երեկ ես իմ գլխին կրում էի մի գլխարկ, որն այն ժամանակ կոչվում էր թագ... Այսօր, գլխիս վրա ավելորդ ու անիմաստ ծանրություն կլիներ ...Ինչ լավ է, որ կորցրել եմ...Ինչ լավ է, որ չկա...Ինչ լավ է, որ պարտավոր չեմ թագին համապատասխան գլուխ ունենալ...ինչ լավ է, որ գլխիս նայողներն այլևս չեն հիշում մի ժամանակ իմ թագակիր լինելու