Posts

Showing posts from November 4, 2012

ԿԱՐՈՏ

ԿԱՐՈՏ Մնացել էր տաս քայլ: Վերջապես հասնելու էր...Հասնելու էր այն փակ դռանը, որը բանալի չուներ, իսկ դուռը բացելու համար նախատեսած դանակն իր ձեռքում էր հիմա... Դանդաղ էր քայլում: Վախենում էր հասնել...Վախենում էր բացել դուռն ու հայտնվել դատարկության մեջ... ...Բակում տեղադրված մանկական ճոճանակները անշարժ, կախվ ած էին կարմիր, կանաչ, դեղին ներկած մետաղե խողովակներից...Մի պահ կանգ առավ: Նայեց ճոճանակներից մեկին ու հիշեց մանկության տարիների իր այնքան սիրած երկար , կարմիր շղթաներից կախված ճոճանակը, որի վրա սիրում էր ճոճվել առանց որևէ մեկի օգնության...Ցատկում ու նստում էր ճոճանակի աթոռակին, ոտքերով ճոճանակի հետ միասին ետ ետ էր գնում ու բաց թողնելով իրեն ու ճոճանակը` սլանում էր առաջ, հետո էլի հետ, էլի առաջ ու ոտնաթաթերն ավելի ուժգին հարվածելով գետնին արդեն հայտնվում էր օդում...Օդում նա իր գլուխը գցում էր ետ ու երկրագնդին էր նայում հակառակ ուղղությամբ...Երկրագնդից բարձրացող մի ափ հողափոշին իր ճոճվող ներկայության մասին էր հիշեցնում և ամեն անգամ ոտքերը   հատակին մոտենալիս, ավելի