Posts

Showing posts from July 27, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից Փառքի ճանապարհը բացվեց բոլոր նրանց համար, ովքեր մութ են... Բոլոր նրանց համար ովքեր սուտ են,  Բոլոր նրանց համար ովքեր բութ են՝ հաստակաշի՛...  ...Եվ ծափ տվեց նախիրը այս շնացմա՛նը, ոչ թե շանը... ...Եվ խոնարհվեց նախիրը այս  դղյակի՛ դեմ, ոչ թե տանը... ...Ու սարսափեց նախիրը այս կարմիր գլխարկ հագած գայլից՝ Ծամեց հեքիաթն անիրական ու դուրս թքեց սեփականը... ...Եվ չծնկե՜ց նախիրը այս՝ ստրկացա՜վ, Չմահացա՜վ նախիրը այս՝ ստորացա՜վ Ու նախրային իր ուղեղը համակերպվե՛ց...չըմբոստացա՜վ... ...Մինչեվ մութը վրա հասավ, Տիղմ ու խավար տիրեց տանը, Որտեղ մեկ էր...էլ ի՜նչ նախիր... Մկկում էր նույնիսկ ի՛նքը՝ նախրապանը: Երեվան - 2010թ.