Posts

Showing posts from March 28, 2017

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...

   Ուրախանալու ի՞նչ կա որ այդպես ատամներդ ամբողջությամբ բացել՝ ցուցադրում ես...Աշխարհը քանդվում է՝ դու ծիծաղում ես ախր...Դե ծիծաղի՛ր...Տեսնենք վերջում ո՞վ է ծիծաղելու...       Վերջ: Ապուշի նման հայելու մեջ ինքդ   քեզ ես նայում ու ծամածռում ես դեմքդ որ խնդաս: Բայց ինչո՞ւ ես ուզում անպայման խնդալ:   Ո՞վ ասաց որ ուրախ լինելը պարտադիր է առողջ լինելու համար: Ինչքան շատ ցավ տեսնես, այնքան երկար կապրես՝ գիտե՞ս...Նկատե՞լ ես, որ ամենադժվար կյանքն ունեցող մարդիկ մի հարյուր տարի ապրում են...Չթաքցնեմ՝ երբեմն կասկածում եմ որ այդպիսիք միս ու արյունից են...Ախր ինչպե՞ս կարելի է այդքան տառապել ու այդքան ապրել...Շշմելու բան: Հիմա արի իմ ետևից ու ես քեզ կտանեմ մի մութ սենյակ, որտեղ արդեն քանի հազար տարի՝ մի տուփ եմ թաքցրել: Տուփը կտամ քեզ և դու կհասկանաս ապրելուդ ամբողջ անիմաստությունը կամ գուցե...Իմաստությունը: Գալի՞ս ես ...Արի: Սպասիր՝ բանալին հանեմ իմ գրպանից...Խնդրեմ: Դուռը բացեցի: Մտիր ու ասա թե ինչ ես տեսնում: Մութ է չէ՞: Հենց այդտեղ է ճշմարտությունը: Հենց լույսը վառեմ՝ կսկսես տեսնել