Posts

Showing posts from August 19, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը» գրքից Ավետի՛ս...Ավետի՛ս...Ավետի՛ս... Ավետի՛ս, ավետի՛ս, ավետի՛ս... Անկախ ենք ինչպես մեռել և կախված ենք կախաղանից այն լուսաբացի, որի արևը մինչև ծագի պարանը հազար վիզ կձգի և առավոտյան, մի հայ գործազուրկ առաջարկ կստանա ցախավելով դեպի մայթեզր տանել խեղդվածներին: Ավետի՛ս, ավետի՛ս, ավետի՛ս... Կանաչ լույս դեպի ո՜ր կողմ ուզես, միայն թե մնալ չուզես, միայն թե խուզես աճող գիտակցությունդ, բազմապատկվող սերդ, հեռացողիդ կարոտը, պակասողիդ խիղճը... Ավետի՛ս, ավետի՛ս, ավետի՛ս... Հսկա ծննդատան ամենափոքր սենյակում ծնվել էր մի երեխա, որի սպիտակ մազերն էին հաշվում տարիքը որոշելու համար և բերանում մի ծծակ էին խցկում, որ չզռա՛: 2007թ. - Երեւան