Posts

Showing posts from July 18, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից Երբ գիշերը իջավ քո քաղաքի վրա փտախտի պես , Երբ տարածվեց մահը առավոտիդ հյուսվածքներում , Դու կտրեցիր ո՛տքը լույսի ... Այդ օրը բանաստեղծը մեռավ քո մեջ , Արեգակը շերեփ - շերեփ թափվեց հորիզոնին , Գետնանցումում թաղված պոետների մրցակիցը դարձավ « Գինդ »- ը Եվ հեռուստակայաններից Տգիտության քո շուրջօրյա երգը հնչեց ... Երբ ագռավներն իրենց վիզը երկարեցին կարապի պես , Երբ սողացին արծիվներդ ու գայլերդ թռան , Դու փակեցիր ա՛չքը լույսի ... Եվ այդ օ րը բանաստեղծը մեռավ քո մեջ , Երկրագունդը կախվեց պատից որպես քարտես , Ճշմարտության վրա տապանաքար դարձավ սուտը Եվ մեծերիդ ազգանունը Փոխարինվեց գ աճաճներ իդ մականունով ... Երբ մոլորվեց էությունդ , Երբ կակազեց լեզուդ , Երբ ընդհատվեց միտք դ ա նմտության աղբով , Երբ երերաց հոգիդ , Երբ մորթվեց գութդ , Երբ սափրվեց դիմագիծդ ա նդեմների շեղ բ ով , Բանաստեղծը մեռա՜վ , Պարփակվելով քո մեջ , Ամփոփելով ք ո մեջ Տիեզերքի փոշին , Որպես մի ծիր կաթ