Posts

Showing posts from September 15, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը» գրքից Մի տեսակ գարուն է դրսում  Ապրում էինք նույն սենյակում: Մեկ սեղանի շուրջ: Մեկ տանիքի տակ...և ո՛չ ոք չգիտեր, որ ապրում ենք նույն սենյակում, մեկ սեղանի շուրջ, մեկ տանիքի տակ... Մի այցելու մեզ ասաց,  որ մեր սենյակից, մի տեսակ...սիրո հոտ է գալիս: Անհարմար զգալով, բացեցինք մեր պատուհանի փեղկը, որ հոտն այդ դուրս գա սենյակից: Հոտն այդ դուրս եկավ, տարածվեց բակում, մագլցեց ծառերի վրա, փռվեց հողին, ու մենք սենյակում սկսեցինք մրսել... Իսկ դրսում, մի տեսակ...գարո՛ւն էր: 2004 թ.