Posts

Showing posts from September 2, 2012

Պոետի վերածնունդը

Պոետի վերածնունդը Նախաբան... Բարձրաձայն հայհոյելու անզուսպ ցանկությունս պայթեց միանգամից   ու ասացի այն, ինչն ընդհանրապես տղամարդիկ են ասում կանանց: Գոռացի   ամբողջ ուժով: Ձայնս այդ պահին ինձ անծանոթ թվաց... Խառնվել էր ներքին ձայնիս: Հայհոյանքից առաջ... Քնած էի, երբ ուղեղս, որի ծալքերը հաճախ են տարօրինակ սվսվոցներ հանում, տխուրի իր դերի մեջ մտավ ու կորցրեց իր հավաքվածությունը: Ձևափոխվեց: Այո՛...Տխրեց ու ձևափոխվեց: Մ ի տեսակ փռվեց գանգիս հատակին ու կամակոր երեխայի նման երազիս ամենահետաքրքիր հատվածում, որոշեց գլուխը կախել, նվնվալ, ինքն իրեն աջ-ձախ խփել , սա ու նա պահանջել` և անգամ չմտածել հնարավորություններիս մասին: Տխրեցի ու թուլացա մարմնով, որովհետև ինք ը ստիպում էր ինձ ենթարկվել իրեն ու իր տրամադրությանը և ես ստիպված արթնացել էի նույնքան դժգոհ, նույնքան անհանգիստ և նույնքան ցրված: Տխրությունս լացել էր ուզում ,   բայց գիտակցությունս հիշեց տարիքս ու ամաչեց...Մի քանի վայրկյան անց լաց եղա: Տ խրությունս ավելի ուժեղ էր , քան գիտակցությունս:   Լացս...