Posts

Showing posts from December 6, 2011

Reviews/ Գրախոսություն

Image
   Պոետ չեն դառնում, պոետ ծնվում են...    Նուշիկը ծնվել է պոետ, պոետ ամենից առաջ իր տարերքով...Հախուռն, եռացող մի խառնարան, ու հրաշեկ լավայի շիթեր այստեղ-այնտեղ գալարվող...Տվայտանքներ հոգու...անվերջ գոտեմարտի մեջ ինքն իր հետ, անորոշ, երբեմն անհույս սպասելիքներով լեցուն...Ինչպես կյանքն է...Կոնտուրները նրա ընդվզումների շատ հաճախ հազիվ նշմարելի, մշուշի մեջ լինեն կարծես, ինչպես պատրանքն է նկարվում միրաժի՝ այնտեղ՝ բարձրում, վերերկրային խորհրդավորությամբ պարուրված...Ու ինքնախարազանում նաեվ դաժանության հասնող...Հեթանոսական, վարուժանական ոգին սողոսկող՝ բավական մշուշապատ, աննկատելի...Երբեմն հոգու գալարումները նրա Էլ Գրեկոյան կերպարներ են հիշեցնում՝ խոյանք կապույտների մեջ ողողված, տարերային, վերսլացություն մտքի, զգացմունքների տարուբերումների, տառապանք...Ինչպես կյանքն է...    Ահա այս տեսակետից ներկա ժողովածուն Նուշիկի էապես է տարբերվում նրա առաջնեկից՝ « Սպասիր Արեվ», հուզաթաթախ լիրիզմով լեցուն մի օրոր, որի ռիթմի տակ ուզում ես շորորա՜լ- շորորալ...Անցումը բավական կտրուկ ու բավական արագ...Այս ար