Posts

Showing posts from December 1, 2011

Պարզապես մտածում եմ...

Աստծուն տափակի տեղ ես դրել...Գիտե՞ս... Բարև սիրելի ընթերցող: Երբեմն նույնիսկ ոչ սիրելի ընթերցող: Սիրել-չսիրելու իմ օրենքները ես եմ հաստատում այստեղ, ու ինչքան էլ նեղանաս, տխրես, քմծիծաղ տաս կամ արհամարհես, միևնույն է, ում սիրում եմ, ասելու եմ, որ սիրում եմ: Ում չեմ սիրում՝ ավելի երկար ու հրապարակային ասելու եմ, որ չեմ սիրում: Սա իրոք միակ տեղն է, որտեղ ես ազատ եմ ու միակ տեղն է, որտեղ որևէ մեկի անտեղի մուտքը կարող եմ արգելել: Մի խոսքով, այստեղ տերը ես եմ, հյուրընկալն ու վտարողը նույնպես: Ինձ համար այսպես լավ է, իսկ քեզ համար պարզապես հիմա հետաքրքիր է այս ամենը կարդալ...Այո՛, դու ուզում ես սա կարդալ, որովհետև ինչ որ բան հիմա քեզ վանում է ինձնից, իսկ մարդն իր էությամբ միշտ ձգտում է ունենալ այն, ինչը վանող է իր էությամբ...Արգելված պտուղի պատմությունն է...Ուտելով այն, պիտի հաստատես քո ընտրություն կատարելու ազատությունը, դրախտից զրկվելու գնով: Չէ՛...Միևնույն է մարդը օրենքներ չի սիրել ու չի սիրելու: Մարդն օրենքները կխախտի այնքան ժամանակ, ինչքան ազատ չէ...Իսկ ինչո՞ւ ազատ չէ...Որովհետև ինք