Posts

Showing posts from November 20, 2011

Պարզապես մտածում եմ...

                                         Մի ժպտա... Գրասենյակում լռություն է: Աշխատանքային ժամ է: Աշխատում են բոլորը ու ծանր լռություն է տիրում: Թվում է, թե յուրաքանչյուրն իր կյանքի ամենալուրջ նպատակն է հետապնդում: Չես հասկանում, տխո՞ւր են, թե ժպտալու ժամանակն է քիչ: Տնօրենը ներսում է: Նա նույնպես ժպտալու կողմնակից չէ: Ակնոցների ետևից հետևում է քո բերանի շարժումներին, գլուխը դրականորեն շարժում է հնարավորինս ցույց չտալով գոհունակությունը: Գոհունակություն ցույց տալը թուլություն է: Ժպտալը նույնպես: Լուրջ մարդիկ պետք է տխուր լինեն: Լուրջ մարդիկ պետք է թաքցնեն իրենց բոլոր մարդկային հատկանիշները: Լուրջ մարդիկ անլուրջ կթվան եթե հանկարծ ժպիտը հաղթի: Աշխատավարձ են ստանում լուրջերը: Ավելի բարձր աշխատավարձ են ստանում չժպտացողները: Ժպիտը հակասում է ծանրակշիռներին: Ժպտալ կարելի է աշխատանքից հետո միայն: ժպտացող աշխատողներին աշխատանքից ավելի շուտ են հեռացնում: ժպիտին կարող է հետևել ծիծաղը, հետո մարդկային մի սովորական երկխոսություն կարող է բացվել, հետո կարող են ծիծաղողները հանկարծ հասկանալ իրար: Կար

Պարզապես մտածում եմ...

Չկայացած միջակություններ, ովքեր անընդհատ պայքար են մղում հաստատելու համար իրենց ներկայությունը այս կամ այն հաստ ծառաբնի վրա... Հիվանդ փետրավորներ, որոնց գլուխները լցված են թեթև փետուրներով, իսկ աչքերը՝ նայելու գործիքներ են լոկ...Հայացք չունեն...Չգիտես ուր են նայում...Նրանք նայում են ու չեն տեսնում ոչինչ... Այսպիսիք երբեմն արժանանում են իմ նախանձին...Նրանք միշտ երջանիկ ու անհոգ են թվում...Մտածողներ չեն...Կյանքին նայում են այնպես ինչպես կովն է նայում խոտին...Սիրում են ուտել ու օրվա մեծ մասն անցկացնում են խոսելով համեղ ուտեստների մասին... Նրանք մտածող մարդկանց ատում են: Անում են ամեն ինչ, վերացնլեու համար այդ տեսակը...Նրանք դատարկ են ու չար, սահմանափակ են ու եսակենտրոն, ապուշ ժպիտ կա նրանց դեմքերին ու մեռնելուց առաջ ընդհանրապես ասելիք չեն ունենում: Այդպիսիներին հանդիպելիս, խնդրում եմ վար դրեք ձեր բոլոր զենքերը: Նրանք զենքերով չեն մահանում: Նրանց կարելի է սպանել միայն  անտեսելով նրանց գոյությունը...Թեպետ հենց անտեսում ես, մեջքիդ ետևից դարձյալ փետուրով խուտուտ են տալիս... Իսկ երբ թե