Posts

Showing posts from November 15, 2011

Poetry/ Բանաստեղծություն

 *** Շատ արագ անցա այս կարճ ճանապարհը… Ինձ թվացել էր, թէ սա դեռ սկիզբն է բուն արահետի, որի երկարության պատկերից էր կառչել երևակայությունս... ...Եվ քանի որ իրականում շարունկություն չկար, ես՝ ինչպես բոլոր պոետներին է հաջողվում անել, խափվածությունս ցույց չտալու համար աջ-ձախ նայեցի, ու քանի դեռ մարդ չկար իմ կողքին, արագ վազեցի դեպի սկիզբը, քայլելու համար նույն ճանապարհով, որն արդեն թվաց՝ թե երկարել է: Նոյեմբեր 12 , 2011