Posts

Showing posts from September 13, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը » գրքից Փակ տուփ է Դատարկություն է: Փակ տուփ է և տուփի մեջ ընդամենը ...ես: Ինչ - որ բան գտնելու ակնկալիքով կրծոտում եմ տուփի պատերն ու... հայտնվում եմ մի ավելի՛ մեծ, երկրո՛րդ տուփի մեջ: Շարունակում եմ նույն գործողությունն անել, նո՛ւյն ակնկալիքով, չհասկանալով, որ այդպիսով մեծացնում եմ դատարկության սահմանները միայն... Իսկ հասկանո՞ւմ եմ արդյոք, որ դատարկությունն արդեն լցված էր... ինձնո՛վ: 2006 թ.