Posts

Showing posts from September 20, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Քամիներից այնկողմ» գրքից ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ԴՈՓԱՊԱՐԸ Աչքերի մեջ՝ հուր, հոգու մեջ՝ կրակ, լո՞ւրջ է, թե՞ կատակ... Աջ ծունկը դրեց ձախ ուսի վրա: Հո՜պպ...Թագավորը թող ապրած կենա... Օդում պտտվեց քսանմե՛կ անգամ... Ամե՛ն անգամը դա՛ր էր՝ հարյո՛ւր ամ... Ծա՛փ տուր, թագավո՛ր, որ գնամ, ե՛տ գամ... Աչքերի մեջ՝ հուր, հոգու մեջ՝ կրակ... Գունավոր գնդակ: Մի ոտքի վրա ցատկեց ու...չընկա՛վ: Արքան հռհռա՜ց, արքան հիացա՜վ, ծաղրածուների փոքրիկ քանակին, փոքրիկ դղյակում թի՜վ ավելացավ... Ամպը սևացավ... Թագի տակ պահված ճաղատ գլուխը խեղճ թագավորի՝ հո՜պպպ...Պայծառացա՜վ... Սև ամպերի դեմ կռվե՛լ խոստացավ. - Բանա՛կ ուղարկել պատերազմի դաշտ, թող կռվեն խաղաղ, նահատակվեն հաշտ: Հայտարարում եմ կամավոր երաշտ: Աչքերի մեջ հո՜ւր... Հոգու մեջ կրա՜կ... Ծաղրածուն հանկարծ օդի մեջ ցատկեց, գոչեց. - Անառա՛կ... Արքան ականջը տվեց աղմուկին... ...Ոչ հեքիաթ է սա և ոչ էլ առակ. - Գլխատե՛ք նրան,- բղավեց,- Արա՜գ: Գունավոր գնդակ... Օդի մեջ ցատկեց մի փոքրիկ դիակ... Լո՞ւրջ է, թե՞...Կատակ... Ծաղրածուների մի ո՜ղջ երամակ... Ոչ ռումբ, ոչ նռնակ, ոչ զեն