Posts

Showing posts from October 2, 2011

Poetry/ Բանաստեղծություն

"Ավելին, քան այսքանը" գրքից ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Դու կանգնեցիր լեռան և բլրի արանքում ու բլուրն ընտրեցիր բարձրանալու համար... Բայց երբ հասար նրա ցածրադիր գագաթին, քո աչքերի առաջ, անհունորեն դեպի երկինք ձգվող լե՛ռը տեսար: 2004 թ.

Article / Հոդված

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 24-09-2011 Վերաբերմունք Տեղադրվել է` 2011-09-23 22:28:45 (GMT +04:00) ՊՈԵԶԻԱՆՙ ԳԱՀԸՆԿԵ՞Ց... ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Կար ժամանակ, երբ պոեզիան նստած էր արվեստների գահին... Համենայնդեպս մե՛ր ըտանիքում: Հայրս եւ մայրս ինձ ու քրոջս ուղղակի պարտադրում էին ամեն օր մի նոր բանաստեղծություն կարդալ, նույնիսկ անգիր անել: Չէինք դժգոհում: Կարդում էինք սիրով, հետո նույնիսկ մրցում, պարզելու համար, թէ մեզանից ո՛վ էր ավելի լավ ասմունքում: Հիմա, այդ օրերը վերհիշելով, փորձում եմ հասկանալ...Ինչո՞ւ հենց բանաստեղծություն եւ ինչո՞ւ ամեն օր... Ինչո՞ւ օրինակ, մեզ չէին պարտադրում ամեն օր նկարել, պարել կամ երգել... Ինչո՞ւ էր հենց բանաստեղծությո՛ւնն այդքան կարեւորվում` դառնալով մեր առօրյայի անբաժան մասը: Ծնվել եւ մեծանում էինք Հալեպ քաղաքում եւ ամեն անգամ, երբ Սեւակ, Չարենց, Վարուժան կամ Դուրյան էինք կարդում, ակամա հայտնվում էինք Հայրենիքում: Հայրենիքը չէր պայմանավորվում միայն տարածքով: Հայրենիքը գիտակցական աշխարհ էր, որը յուրաքանչյուր բանաստեղծական տողի ու բառի հետ, մեր