Posts

Showing posts from August 6, 2011

Poetry/ Բանաստեղծություն

  «Ռեքվիեմ» շարքից Հայրենիքն իմ` Զսպաշապիկով սեղմված մի լա՛լ, Կրճատված այնքան, ինչքան կրակը հանգչելուց առաջ, Անդնդի եզրից կախ շքանշան, Անհարմար, որքան առճակատումը մտերիմների, Անհեռանկար, ինչքան աղոթքը անհավատ մարդու, Ենթակա մինչև պարագլուխը Եւ պատկառելի, ինչքան պատճենը սրբազան լեռան լուսանկարի... Հայրենի՜քն իմ՝ Թագազուրկ օրհնություն և անաղոթք խորան, Երազախեղդ թակարդ ու կարթ՝ որի որսը ես եմ... Հայրենիքն իմ՝ Ձիթենու ճյուղ, և ձերբակալում աղավնիների: Երեվան - 2010 թ.