Posts

Showing posts from July 22, 2011

Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից Եղրևանու ճերմա՜կ, ծաղկափրփուր երգը լռեց Եվ ինձ մնաց լեղին սովաբերան հավատիդ... Կտակվեց ինձ պատառոտված երազանքիդ սևագիրը, Փայտածխի մեջ վառվող ճայի թև, Արյան թերի շրջան, թմրած ձեռք, Ցավի համաճարակ, Մոմակալած մի ելք ու...վերջ: Եղրևանու ճերմա՜կ, ծաղկափրփուր երգը լռեց... ...Մայրս՝ ձեռքին մի բանաստեղծություն, Քայլում է՝ ճակատին խորագիրը կյանքի Եվ քաղաքի դեմքին Շաղ է տալիս երգը ուշացած կարոտի: Երեվան- 2010 թ.

Short Story/ Պատմվածք

Ականջդ մոտեցրու... -          Ականջդ մոտեցրո՛ւ...Լսի՜ ր ...Լսո ՞ ւմ ես ալիքների ձայնը,- նա գրկեց ամուսնուն ու ականջի մեջ սկսեց - շ՜շշ...օո՜ւշշշ...ֆո՜ւշշշշ,-  եվ այլ ջրի նմանվող ձայներ շշնջալ…       Ամուսնու ուսերը ցնցվում էին հազիվ զսպվող ծիծաղից: -          Հը՜... Ինչո ՞ ւ ես ծիծաղում... Լսի՜ ր ... Ֆո՜ւշշշ... Շ՜շշշ... Օո՜ւֆշշշ... -          Լավ, հիմա դո՛ւ մոտեցիր,- Գոռը ոգ և որված  Մանեին ավելի ամուր սեղմեց իր կրծքին ու շուրթերը մոտեցրեց նրա ականջին.- Վո՜ւ...Ո՜ւո՜ւ...Հո՜ւ... Մանեն ծիծաղից փռթկաց. - իսկ ի ՞ նչ էր սա...Հա ՞ ...Սա բացառձակ նման չեր ծովի ալիքների ձայնին, իսկ մենք հիմա ծովափո՜ւմ ենք … Խաղա՜ղ, անծայրածիր կապույտ է ու ալիքներն այնքա՜ն հանգիստ են փարվում ափին... -          Հիմարի՛կ, սա արդեն ալիքների ձայնը չէ...Լսի ր։ Վ ո՜ւ...Ո՜ւո՜ւ...Հյո՜ւ...- շարունակում էր կնոջ ականջին քամու տպավորություն թողնել Գոռը: -          Վա՜յ...Դու ճիշտ ես Գո՜ռ ...Շարունակի՜ր... Ինչ սքանչելի՜ է... Գո՛ռ, իսկ դու զգո ՞ ւմ ես ավազի ջերմությունը...Մեջքս մի տեսակ թուլանո՜ւմ, հանգստանում է... Հրաշ