Posts

ԹՌՉՆՈՐՍ

Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ հայտնվեցիր ճաղերի ետևում...Չէ՜...Նկատի չունեմ բանտի...Նկատի ունեմ կյանքի ու մարդկանց հորինած ճաղերի...Սպասիր, ավելի պարզ ասեմ, որպեսզի համակարգչով կարդալը դառնա նույնքան հաճելի ինչքան գիրք կարդալն էր ժամանակին...Սա ոչ պատմվածք է, ոչ էսսե, ոչ էլ ֆեյսբուքյան գրառում: Սա մտավարժանք է, որը քնելուց առաջ երազներ տեսնելու իրավունքդ է վերականգնում:
Պատահել է, չէ՞, որ քեզ չհասկանան: Ասենք, երբ երեխա ես եղել, հենց առաջինը քեզ չի հասկացել քեզ լույս աշխարհ բերողը՝ մայրդ, հայրդ...Չեն հասկացել, որովհետև դու պարզապես ցանկացել ես ուրիշ բան, իսկ իրենք քո ցանկությունը կա՛մ վտանգավոր են համարել, կա՛մ անտեղի, կա՛մ էլ պարզապես՝ անկարևոր:
Այդ պահին դու վախեցել ես: Վախեցել ես մանկական քո միայնությունից . լաց ես եղել, աղմկել ես, փռվել ես հատակին և նայել ես ծնողներիդ աչքերի մեջ աղերսողի անօգնական հայացքով, փորձելով նրանց ամեն գնով հասկացնել, որ դու շա՜տ ես վիրավորված, որ հենց նրանք՝ միակները, որոնք պիտի ամենաշատը հասկանային քեզ, քեզ չեն հասկացել...Եվ ամեն անգամ…

ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ, ԱՍՏՎԱԾ ՏԱՆԸ ՉԻ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԱՐԴ ԵՆՔ...