Posts

Showing posts from December 24, 2011

Պարզապես մտածում եմ...

Աստված այսօր կարմիր հագած նայում է ինձ... Նոր տարի...Մանկական հեքիաթ, որի գույների մեջ ուզում եմ մխրճվել, ընկղմել, հետո, փափուկ բարձին գլուխը դրած հոգնած մարդու պես խո՜րը ու հաճելի շնչել և անհամբեր սպասել հաջորդ երազին, պատրաստ՝անքնությունս ամեն կերպ հաղթահարելու ...Քնել՝ ամենաբարի երազը տեսնելու ակնկալիքով, ամենաազնիվ ցանկությանս ափաչափ մարմինը թռցնելով երկինք, աղավնուս թևերի թրթռոցի հետ սիրտս թրթռացնելով ու դիտելով անշարժ երկնքի շարժումն ապահվող նրա սպիտակալույս թռիչքը... Նոր տարի...Մանկական հեքիաթ, որի եղևնաձև էությունը հարազատ է եկեղեցու զանգակատան սրածայր իրանին, զանգի նման օրորվող առավոտ, ձնով փաթաթված ոսկեճերմակ արև, կարմիր, նախշազարդ գնդակ՝ ոսկեթելով կախված քաղաքի սպիտակ առաստաղից, հիպնոսացող աչքերի մեղմ հայացք, վերջակետի սպասում ու նոր տողից նոր միտք գրելու ներշնչանք ու անհամբերություն, վերնագիր, որտեղ տառերին են փոխարինում ժպիտներ... Եվ ստորագրություն, որը բոլորինն է... Նոր տարի...Մանկական հեքիաթ, փայտե սեղանին շարած նշենու մտերմություն, ընկուզենու խորհուրդ ու խաղողի թար