Poetry/ Բանաստեղծություն


 ***

Շատ արագ անցա այս կարճ ճանապարհը…
Ինձ թվացել էր, թէ սա դեռ սկիզբն է բուն արահետի,
որի երկարության պատկերից էր կառչել երևակայությունս...

...Եվ քանի որ իրականում շարունկություն չկար,
ես՝ ինչպես բոլոր պոետներին է հաջողվում անել,
խափվածությունս ցույց չտալու համար
աջ-ձախ նայեցի,
ու քանի դեռ մարդ չկար իմ կողքին,
արագ վազեցի դեպի սկիզբը,
քայլելու համար նույն ճանապարհով,
որն արդեն թվաց՝ թե երկարել է:

Նոյեմբեր 12, 2011

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն