Պարզապես մտածում եմ...

Չկայացած միջակություններ, ովքեր անընդհատ պայքար են մղում հաստատելու համար իրենց ներկայությունը այս կամ այն հաստ ծառաբնի վրա...

Հիվանդ փետրավորներ, որոնց գլուխները լցված են թեթև փետուրներով, իսկ աչքերը՝ նայելու գործիքներ են լոկ...Հայացք չունեն...Չգիտես ուր են նայում...Նրանք նայում են ու չեն տեսնում ոչինչ...

Այսպիսիք երբեմն արժանանում են իմ նախանձին...Նրանք միշտ երջանիկ ու անհոգ են թվում...Մտածողներ չեն...Կյանքին նայում են այնպես ինչպես կովն է նայում խոտին...Սիրում են ուտել ու օրվա մեծ մասն անցկացնում են խոսելով համեղ ուտեստների մասին...

Նրանք մտածող մարդկանց ատում են: Անում են ամեն ինչ, վերացնլեու համար այդ տեսակը...Նրանք դատարկ են ու չար, սահմանափակ են ու եսակենտրոն, ապուշ ժպիտ կա նրանց դեմքերին ու մեռնելուց առաջ ընդհանրապես ասելիք չեն ունենում:

Այդպիսիներին հանդիպելիս, խնդրում եմ վար դրեք ձեր բոլոր զենքերը: Նրանք զենքերով չեն մահանում: Նրանց կարելի է սպանել միայն  անտեսելով նրանց գոյությունը...Թեպետ հենց անտեսում ես, մեջքիդ ետևից դարձյալ փետուրով խուտուտ են տալիս... Իսկ երբ թեքվում ես, դարձյալ խոսում են մի նոր հայտնագործած ուտեստի մասին, որի պարունակությունը կախված է միշտ իրենց անմաքուր ատամներից:

Եթե սխալվես ու խոսես քեզ հուզող մի թեմայից, նրանց դեմքերին նոր բերաններ կաճեն ու կսկսեն միաբերան խոսել...Նրանք լսել չգիտեն: Նրանք լսողներին ատում են: Նրանք ապրում են լսողներին ոչնչացնեու համար: Նրանք խոսում են, որպեսզի լռեն մտածողները: Նրանք ժպտում են, որպեսզի լաց լինեն հոգով երջանիկները:
Նրանք ուժեղ են, որովհետև շատ են:
Նրանք շատ են, որովհետև հեշտ է նրանց աշխարհ բերել:
Նրանք անմահ են, որովհետև չեն ապրում...

Էլի մեկը խուտուտ է տալիս....Տեր Աստվա՜աաաաաաաաաաաաաաաաաաած:











Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն