Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը» գրքից

Այս կլոր, անանկյուն, անծայր աշխարհում

Քառակուսի հողում՝ քառակուսի հունդ էր...
Քառակուսի ծառին՝ քառակուսի խնձոր...
Քառակուսի կորիզ, քառակուսի հյութ էր,
քառակուսի դրախտ, քառակուսի օձ...

Դրախտում ընդամենը չորս անկյուն էր:
Մեկն Աստծունն էր...

...Մնացած երեք անկյունների համար
մինչ օրս մրցակցում, կռիվ ենք տալիս,
մեզ բաժին ընկած անանկյո՛ւն,
կլո՛ր, անծա՛յր աշխարհում:

 2006 թ.

Comments

Popular posts from this blog

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն