Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը» գրքից

Մի տեսակ գարուն է դրսում 

Ապրում էինք նույն սենյակում:
Մեկ սեղանի շուրջ:
Մեկ տանիքի տակ...և ո՛չ ոք չգիտեր,
որ ապրում ենք նույն սենյակում,
մեկ սեղանի շուրջ,
մեկ տանիքի տակ...

Մի այցելու մեզ ասաց, 
որ մեր սենյակից, մի տեսակ...սիրո հոտ է գալիս:
Անհարմար զգալով, բացեցինք մեր պատուհանի փեղկը,
որ հոտն այդ դուրս գա սենյակից:
Հոտն այդ դուրս եկավ,
տարածվեց բակում,
մագլցեց ծառերի վրա,
փռվեց հողին, ու մենք
սենյակում սկսեցինք մրսել...
Իսկ դրսում, մի տեսակ...գարո՛ւն էր:


2004 թ.  



Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն