Poetry/ Բանաստեղծություն

«Ավելին, քան այսքանը » գրքից

Փակ տուփ է

Դատարկություն է:
Փակ տուփ է
և տուփի մեջ ընդամենը ...ես:

Ինչ - որ բան գտնելու ակնկալիքով
կրծոտում եմ տուփի պատերն ու...
հայտնվում եմ մի ավելի՛ մեծ, երկրո՛րդ տուփի մեջ:

Շարունակում եմ նույն գործողությունն անել,
նո՛ւյն ակնկալիքով,
չհասկանալով, որ այդպիսով
մեծացնում եմ դատարկության սահմանները միայն...

Իսկ հասկանո՞ւմ եմ արդյոք,
որ դատարկությունն արդեն լցված էր...
ինձնո՛վ:

2006 թ.

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...