Poetry/ Բանաստեղծություն

«ՔԱՄԻՆԵՐԻՑ ԱՅՆԿՈՂՄ» ԳՐՔԻՑ

ԹԻԹԵՌԸ 

Իմ պատուհանի ճոճվող արանքից
սենյակս մտավ մի հոգնած թիթեռ...
Նա իր թռիչքով անհանդարտ ու խենթ,
ինձ զգալ տվեց, որ գիշեր է դեռ,
բայց որ սենյակում, իմ մո՜ւթ սենյակում
դեռ լույս է վառվում...

Նրա թղթաձայն թռիչքից հոգնած՝
վեր թռա տեղից ես անասնացած
և իմ ափերի թափով ահագին
Վերջ տվի նրա վերջի՛ն թռիչքին...

...Ես այդ օրվանից՝ երազ չեմ տեսնում:

1999 թ.

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն