Short Story/ Պատմվածք


Անանունը

Այդ երկրում կանանց անուններ չէին տալիս... Նրանք բոլորն այնքան նման էին իրար, որ նրանց պարզապես կոչում էին կին...
Կինն էլ էր կին, սակայն անուն չունենալը նրան շատ էր վրդովեցնում: Նա բոլորից տարբերվում էր հենց անուն ունենալու իր ցանկությամբ, որի համար իհարկե նրան պատժում էին:

Նա ինքն իր համար, բոլորից թաքուն մի անուն էր հորինել եւ մեկ-մեկ ինքն իրեն էր կանչում այդ անունով: Այդ պահին իր բարձր ու թմբաձեվ ճակատը ծաղկում էր ամենագունեղ ծաղիկներով, թեվերին թառում էին սպիտակ արագիլներ ու սրտի փչակից դուրս էր նետվում վիրավորված մի ձի եւ նա վերջապես ազատվում էր...Ազատվում էր միլիոնավորների ցուցակում զբաղեցրած իր անկյունից ու սկսում էր թռչել:

 Թռիչքի պահին մի օր նրան կրակեցին, ու կապույտ երկնքի վրա գծվեց ուղղահայաց կարմիր մի ճանապարհ: Կարմիրը աղի նման փոշիացավ ու թափվեց գետնին: Անուն ունեցող մարդիկ տարան կարմիրը հեռու, թափեցին կապույտ ջրերի մեջ ու ձեռքերը թափ տալով հեռացան:

Ջրերի կապույտ ու լայն մեջքը ծածկվեց ամենագունեղ ծաղիկներով, հորիզոնին թառեցին անհամար, սպիտակ արագիլներ ու կարմիր մի ձի ջրերից պոկվեց ու ճերմակ փրփուրներ գրկած սլացավ դեպի անհունը:

Ի:նչ դրեցիք երեխայի անունը...


Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...