Poetry/ Բանաստեղծություն

« Ավելին քան այսքանը» գրքից

Լույսը

Լույսն էր...
...եւ լույսի շուրջ պտտվող երեք թիթեռ...

Առաջինն այրվեց:
Երկրորդը մտածեց, թե ինքը չի՛ այրվի՝
Նետվեց լույսի վրա ու մխաց...

Երրորդը լուռ նայեց լույսին,
Տխրեց ու հասկացավ,
Որ իսկական լույսն այնտեղ է,
Որտեղ թիթեռներ կան...

...ու թռա՜վ - գնաց լույսից այն կողմ:

2005 թ. 



Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...