Poetry/ Բանաստեղծություն

 «Ռեքվիեմ» շարքից

Հայրենիքն իմ`
Զսպաշապիկով սեղմված մի լա՛լ,
Կրճատված այնքան, ինչքան կրակը հանգչելուց առաջ,
Անդնդի եզրից կախ շքանշան,
Անհարմար, որքան առճակատումը մտերիմների,
Անհեռանկար, ինչքան աղոթքը անհավատ մարդու,
Ենթակա մինչև պարագլուխը
Եւ պատկառելի, ինչքան պատճենը
սրբազան լեռան լուսանկարի...

Հայրենի՜քն իմ՝
Թագազուրկ օրհնություն
և անաղոթք խորան,
Երազախեղդ թակարդ
ու կարթ՝ որի որսը ես եմ...

Հայրենիքն իմ՝
Ձիթենու ճյուղ,
և ձերբակալում
աղավնիների:


Երեվան - 2010 թ.

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...