Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից


Եղրևանու ճերմա՜կ, ծաղկափրփուր երգը լռեց
Եվ ինձ մնաց լեղին սովաբերան հավատիդ...
Կտակվեց ինձ պատառոտված երազանքիդ սևագիրը,
Փայտածխի մեջ վառվող ճայի թև,
Արյան թերի շրջան, թմրած ձեռք,
Ցավի համաճարակ,
Մոմակալած մի ելք ու...վերջ:

Եղրևանու ճերմա՜կ, ծաղկափրփուր երգը լռեց...

...Մայրս՝ ձեռքին մի բանաստեղծություն,
Քայլում է՝ ճակատին խորագիրը կյանքի
Եվ քաղաքի դեմքին
Շաղ է տալիս երգը ուշացած կարոտի:

Երեվան- 2010 թ.

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...