Poetry/ Բանաստեղծություն


 «Ռեքվիեմ» շարքից

Իմ մահամերձ գարնան վերջին շնչին հասա...
Հասա, ետ բերելու նրա մեկնումն անվերադարձ,
Հասա, գրկիս վրա նրա թաց ճակատը համբուրելու,
Ջրհեղելու՝ իր ուսերին բարդած մեղքը հրդեհներիս...
Աղոթելու սե՜րս...սե՜րս ցողոտելու...

Հասա...բայց ուշացած այնքան...
Ու ծնկեցի նրա արև գրկած շիրմաքարի առաջ,
Մամռակալած իր տարիքի վրա փորագրելու մենությունս...

Հասա, բայց ուշացած այնքան,
Որ հասակս սեղմած ափերիս մեջ,
Ածխաչքով իմ՝ կարոտնե՜րս խնկարկեցի
Ու լաց եղա։

Մարտ 17, 2011


Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...