Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից

Ոտնաձայնը լսվեց Ես-ի
և ժամանակի ռահվիրան
բարձրացավ պատվանդանին ամբոխի...

Հողաշեն երկիրս այլևս չլվացվեց:
Արևը սպառեց ճշգրտությունն իր ժամանակի
և խավարով շպարված դեմքերի վրա
Առավոտը գիշերեց:

Պաշտամունք էր:
Ճշմարտության խցանում:
Խոնարհամիտ արքաների բազմացում...
...Ու մի սեղան և մատռվակ՝
խզված կենաց,
էժանագին ժամերգում:

Պաշտամունք էր...
բայց գիշերվա ցերեկ ժամին
արձանագործն արյունատար նո՛ր անոթ էր քանդակում...
երակների նոր ապաստան ու մարմին՝
որտեղ սի՛րտն է ամբոխների բաբախում,
որտեղ սի՛րտն է աչքը բացում...ուշ ժամին:

Երեվան- 2010թ.

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...