Poetry/ Բանաստեղծություն


«Ռեքվիեմ» շարքից
 
Հավատարիմ շան պես
Երկար սպասեցիր քո տիրոջ գալստին...
Հոտառության քո ո՜ղջ կարողությամբ
Որոնելով բույրը նրա
Տանդ դատա՜րկ, դատարկ ու լի անկյուններում...

Հավատարիմ շան պես կարոտեցիր...
Շա՜ն պես հավատացիր,
Թե ուր որ է, կգա՜...

Բայց երբ չեկավ,
Երբ ուշացավ ոտնաձայնը նրա,
Քո սեփական տան մեջ
Շա՜ն պես մոլորվեցիր,
Շա՜ն պես արտասվեցիր
Եվ խենթացած, դուրս նետվեցիր փողոց,
Ամայության քո բաժինը
Լուսնահաչիդ արձագանքով փարատելու...

Անօգնական գիշերներիդ տևողությամբ
Քա՜րշ տվեցիր ինքնությունդ,
Ցեղիդ ազնիվ երազանքը փոխարինած
Փողոցայի՛ն սպասումով։


Նուշիկ Միքայելյան
Մարտ 16, 2011
Երևան

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն