Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից

Կաթսայի տակ բան չմնաց...
...Սգահանդես է:
Զավակներդ սեղանիդ շուրջ նստած
միս են որոճում որդիաբար,
իսկ դու որդեգրել ես մի նոր Հիսուս,
որի ծնողները պարզ չէ թե ովքեր են... 

Կաթսայի տակ բան չմնաց...
Համակարգված սուգ է,
ու սևի մեջ գեղեցկություն ես դեռ որոնում
որդեգրիդ աչքերով,
որից քիչ այն կողմ, Հուդան՝
հացի մի մեծ պատառ ձեռքում պահած
ինքն իրեն է խաչել ու ժպտում է... 

Կաթսայի տակ բա՜ն չմնաց...
...Թաղում է
ու խորթ հարություն:

2010 թ. - Երեվան

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն