Posts

Showing posts from January 15, 2017

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Այդ տարածքում ոչինչ իր տեղում չէր: Սեղանը կախված էր առաստաղից, մեկ կիլոգրամ պանիրը սառնարանի դռան մեջ ձվերի համար հատկացված հատվածում էր ինքն իրեն փշրել ու տեղավորել, աթոռներից երկուսը՝ նստած էին սենյակում ապրող երկու ընկերների վրա, որոնք մահճակալի տակ էին պառկել և որոնց հայացքը դեպի ներս էր նայում դրսի աշխարհը չտեսնելու ցանկությամբ: Մի շիշ գարեջուրը դրված էր լուսամփոփի վրա և գարեջրի փրփուր էր հոսում ջրի ծորակից, որից անհագ խմում էր տան միակ շունը, ով պոչը շարժելու փոխարեն վիզն էր առաջ ու ետ տանում բերում... Ներս մտավ նրանց միակ հարևանը, ով հաղթանդամ էր ու մռայլ և փրփուրներ կուլ տվող շան հետ պառկեց ծաղկամանի մեջ, որի ծաղիկների բուրմունքը մնացել էր ընկերներից մեկի ափին , իսկ ծաղիկները այս խառնաշփոթ տարածքում կախել էին իրենք իրենց պատուհանի փեղկից, որը ոչ բաց էր, ոչ փակ: Ընկերներից մեկը նկարիչ էր, մյուսը նկարիչ չէր, սակայն երկուսն էլ նկարում էին սեփական ճակատագիրը մի փոքրիկ թղթի կտորի վրա, որտեղ ինչքան նկարում էին, այնքան ամեն բան սկսում էր ջնջվել: Ոչինչ իր տեղում չէր,

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԱՐԴ ԵՆՔ...

Որովհետև մարդ ենք... Նրանք փախել են պատերազմից ու աղքատությունից...Իսկ հիմա նրանցից ոմանք,   Եվրոպայի սառցակալած փողոցներում, երեխաների հետ, մերկ, անօթևան ու անհաց սառում են...Նրանց արյունը արյուն չէ միլիոնների համար...Նրանք ինչ որ գույնի, ինչ որ կրոնի, ինչ որ տարօրինակ բույրի տեր՝ շարժվող շնչավորներ են, և հիմա, ընդամենը պատրաստի մեռելներ...Տասնյակներ արդեն ցրտից մահացել են Բուլղարիայում, Հունաստանում, Սերբիայում, է՞լ որտեղ...Դա արդեն անկարևոր է...Գուցե ամեն տեղ... Նրանք չեն քնում: Նրանք փաթաթված են բարակ ու արդեն թաց կտորների մեջ և փորձում են տաքանալ...   Նրանց կոշիկները ոչ ներսից, ոչ դրսից տաք չեն ու մաղում է ձյունը, առատ, շատ առատ, գետինը սառույցի հաստ շերտով է ծածկված, սրտերը նույնպես... - Խնդրում եմ, մի բան արեք , - հազիվ լսելի ձայնով մի կիսասառած, ամոթխած տղամարդ լրատվամիջոցներին խնդրում է՝ ցույց տալով չորս փոքրիկ երեխաներին որոնք կծկված են ` տոնական   զոհասեղաններին դրված գառների նման ու կարծես սպասում են որ մեկնումեկը ուր որ է կլափի նաև իրենց՝ որպես ծամելու մսե պ

Լուսնից մի պատառ կամ կաթնավաճառը

     Նիհարակազմ, միջահասակ, գանգրահեր պատանին բարձրացավ պատշգամբում դրված աթոռակի վրա ու կանգնեց այնպես ինքնավստահ, կարծես մի կարևոր ու մեծ մրցանակ շահած լիներ: Նայեց երկնքին: Մարմնի հավասարակշռությունը պահպանող ոչինչ չկար, սակայն այնպես ձիգ և ուղիղ էր կանգնել, կարծես փորձառու լեռնագնաց լիներ: Սև էր ոչ միայն երկինքը, այլև երկիրը, փողոցները, երթևեկությունն ու շենքերը: Լույսեր չէին վառվում, արթուններ չկային, ու սևն այնպես էր պարուրել սպիտակ, նեոնային լիալուսինն իր մեջ, որ անհասկանալի էր՝ լույսի՞ սահմաններն էին սև, թե համատարած սևի սահմաններն էին վերջանում լույսով: Կանգնած նայում էր լիալուսնին, որի շրջագիծը կատարյալ ողորկ էր և ասես կարկինով նկարված լիներ, երբ հանկարծ լիալուսինն սկսեց շարժվել: Այո՛...Շարժվեց ու սկսեց դանդաղ իջնել դեպի պատշգամբը, որտեղ միջահասակ, գանգրահեր պատանին, զարմանքից ու վախից քարացած, զարհուրելի այդ տեսարանին ականատես՝ անօգնական ու անշարժ կանգնած մնաց իր տեղում... Ճերմակ, կլոր լուսինն ինչքան մոտենում, այնքան մեծանում էր...Հետզհետե նրա չափսերն անկարավառելի