Article / Հոդված
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 17-09-2005 ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ՍԿՍԵԼՆ Է... ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Թե քանի՞ հազար անգամ զրոյից, նույնիսկ զրոյից պակաս ինչ-որ կետից սկսել ենք շարունակել... այդ մասին ավելի ստույգ կարող են ասել պատմաբանները...իսկ ես պատմաբան չեմ. ես պարզապես այդ զրոյական ժամանակահատվածներից մեկում ապրող մարդ եմ, որն ինչպես բոլորը, շարունակում է շարունակվել... Հիմա ոմանք կասեն, ինչու՞ զրո...չէ՞ որ մեր պատմության ընթացքի մեջ զրոներ չկան...զրոն, դա որեւէ պետության, թագավորության, կայսրության կամ թեկուզ ցեղախմբի վերջնական անկումն է: Իսկ մենք վերջնական անկումներ չենք ունեցել. չենք ջնջվել վերջնականապես, չենք ջարդվել մինչեւ վերջին հայը եւ երբեք չենք ներկայացել օտարին այլ անունով,կամ ընդհանրապես անանուն մի մարդկային խմբի վիճակում չենք հայտնվել, / հակառակ այն փաստի, որ միշտ չէ, որ անուն ունենալը մեծ նշանակություն է տալիս այդ անունը կրողին/ Համենայնդեպս մենք մեր անունը սիրել ենք միշտ, աշխարհի տարբեր անկյուններում, կամ գիտակցորեն բարձրաձայնել ենք որ հայ ենք, / երբ հարցրել են այդ մասին չճա...